Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը մարտի 13-ին հանդիպել է մեկշաբաթյա այցով Հայաստանում գտնվող Ենայի Ֆրիդրիխ Շիլլերի անվան համալսարանի (Գերմանիա) ուսանողների հետ:
Ողջունելով հյուրերին` Արման Եղոյանը ներկայացրել է իր գլխավորած հանձնաժողովի գործունեության ոլորտները, ապա պատասխանել ուսանողների հարցերին:
Քաղաքագիտություն եւ Միջազգային հարաբերություններ բաժինների մագիստրատուրայում սովորող երիտասարդները հետաքրքրվել են ՀՀ-ԵՄ հարաբերություններում վերջին զարգացումներով, այս համատեքստում հայ-գերմանական համագործակցությամբ, Հարավային Կովկասի տարածաշրջանի խնդիրներով:
Խոսելով Հայաստան-Եվրամիություն հարաբերություններից` Արման Եղոյանն արժեւորել է տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության խորացումը: Հանձնաժողովի նախագահն անդրադարձել է նաեւ ՀՀ քաղաքացիների համար Եվրամիության վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի կարեւորությանը:





























