Հայտնի ռուս երգչուհի Ալլա Պուգաչեւան եւ շոումեն Մաքսիմ Գալկինն այսօր` դեկտեմբերի 23-ին, գրանցել են իրենց ամուսնությունը մոսկովյան «ԶԱԳՍ»-երից մեկում:

Ինչպես հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան», այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է հայտնի էստրադային էրգիչ Նիկոլայ Բասկովը: «Այսօր նրանք գրանցվեցին, իսկ վաղը հարսանիքի ենք»,-նշել է Բասկովը:

Այս միջոցառման պաշտոնական լուսաբանումը աստղային զույգը վստահել է «OK» ամսագրին: