Ընդդիմությունը փորձում է լուծում առաջարկել, և այդ լուծումը լուծման բացակայությունն է. նրանք այսպես են բանակցել տարիներ շարունակ: Այս մասին, այսօր՝ մարտի 14-ին, ԱԺ-ում կառավարության ծրագրի 2024-ի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Ասում են՝ մենք չենք ասում՝ թող Հայաստանի իշխանությունները չհանդիպեն Ադրբեջանի հետ, չբանակցեն, Ռոբերտ Քոչարյանն էլ է հանդիպել, բանակցել է, Թուրքիայի հետ էլ է նստել, խոսել, բանակցել: Իրենք ասում են՝ հանդիպեք, բայց լուծման մի՛ եկեք, ձգեք, հալբաթ լավ կլինի վաղը-մյուս օրը, մի բան կփոխվի: Էդ «հալբաթ»-ով մի ամբողջ պետություն տարել, հասցրել են նրան… և մենք հայտնվել ենք այն փոսում, որում հայտնվել ենք:

«Երեկվա ցայտնոտը և իրարանցումը պայմանավորված էին նրանով, որ մենք եթե ոչ վերջնական ստորագրված, բայց լուծում բերել ենք՝ մի քիչ լավ, մի քիչ՝ վատ, մի քիչ՝ այս կողմ, մի քիչ՝ այն կողմ, կարող էր ավելի լավը լինել: Բայց մենք լուծման փորձ ենք անում:

Ասում են՝ այսինքն՝ ո՞նց, դուք ուզում եք լուծե՞լ հարցը, չե՞ք կարող մի քիչ էլ ասեք՝ վայ, էս… Մի բան էլ դուք պահանջեք, իրենց մի պահանջը մի՛ բավարարեք, կռվեք, ձգեք, մինչև կզանգեն, կասես՝ ո՞նց է լինելու: Սա իմ եզրակացությունն է,- ասաց նա և, դիմելով ընդդիմությանը՝ հավելեց. «Նոր հայտնաբերեցի պրոբլեմների պրոբլեմը. դուք մտածում եք, որ ՀՀ-ն պիտի իր հարցերը չլուծի, պիտի ձգի-ձգի-ձգի, մինչև ինչ-որ մի լուծում կտան: Դե, արդեն գիտեք, ամենայն հավանականությամբ, որտեղից»: