Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության քարտուղարությունը ողջունում է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության հայտարարությունները՝ բանակցությունների ավարտի և երկու երկրների միջև խաղաղության մասին միջպետական փաստաթղթի տեքստի համաձայնեցման վերաբերյալ։
«Մենք հույս ենք հայտնում փաստաթղթի հնարավորինս շուտ ստորագրման համար և ակնկալում ենք, որ դրա իրականացումը ճանապարհ կհարթի Հարավային Կովկասում խաղաղության և կայունության համար՝ ՀԱՊԿ-ի պատասխանատվության կարևորագույն ոլորտներից մեկում», - ասվում է ՀԱՊԿ քարտուղարության հայտարարության մեջ:





























