Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև պատմական խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտը։ Դրա մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

«Սա երկու երկրների համար հնարավորություն է շրջելու տասնամյակներ տևած հակամարտության էջը՝ ավելի խաղաղ աշխարհի՝ նախագահ Թրամփի տեսլականին համահունչ։ Հիմա ժամանակն է ստանձնել խաղաղությունը, ստորագրել և վավերացնել պայմանագիրը և սկիզբ դնել Հարավային Կովկասի ժողովուրդների բարգավաճման նոր դարաշրջանին», -շեշտել է ԱՄՆ պետքարտուղարը: