Շատ հուսադրող է, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել խաղաղության համաձայնագրի շուրջ։ Դրա մասին սոցցանցերում գրել է Նիդեռլանդների ԱԳՆ ղեկավար Կասպար Վելդկամպը։
«Շնորհավորում եմ երկու երկրներին այս կարևոր քայլի կապակցությամբ։ Թեև խնդիրները մնում են, համաձայնագրի ստորագրումը լիովին իրականանալի է։
Դա անհրաժեշտ է հաստատուն խաղաղության, տարածաշրջանային կայունության և բարգավաճման համար։ Նիդեռլանդները վճռականորեն աջակցում է այս գործընթացին»,- գրել է նա։





























