Ռուսական հայտնի ռեստորանային WhereToEat մրցանակը նախատեսում է 2025 թվականին մուտք գործել Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի շուկաներ։ Ըստ РИА Новости-ի՝ դրա մասին հայտարարել է ռեստորանային մրցանակի զարգացման գծով տնօրեն Անդրեյ Սմիռնովը։
Նա հայտարարել է նաև, որ մտադիր է 2026 թվականին Մոսկվայում միջազգային մրցանակաբաշխություն անցկացնել, ռեստորաններ հրավիրել նախկին ԽՍՀՄ գրեթե բոլոր հանրապետություններից և ռեստորանների միասնական վարկանիշային աղյուսակ կազմել նշված ամբողջ տարածքում։
WhereToEat-նամենամյա համառուսական մրցանակ է գաստրոնոմիական մշակույթի ոլորտում: Իր գոյության 12 տարիների ընթացքում այն ընդգրկել է Ռուսաստանի բոլոր շրջանները։




























