Ուրբաթ Միացյալ Նահանգներում մոլեգնած փոթորիկը հանգեցրել է մահացու վթարների, վնասել շենքեր եւ ավելի քան 100 անտառային հրդեհների կենտրոնական մի քանի նահանգներում, ինչի պատճառով որոշ համայնքներում տարհանման հրաման է տրվել, տեղեկացրել է CBS News-ը:

Ավելի քան մեկ տասնյակ պտտահողմեր  են ետղի ունեցել Միսուրիում եւ Արքանզասում, մեծ է պտտահողմերրի վտանգը Միսիսիպիի հովտում երեկոյան եւ շաբաթ օրը՝ խոր Հարավի ամբողջ տարածքում:

Տեխասի հասարակական անվտանգության դեպարտամենտը հայտնել է երեք զոհի մասին ուրբաթ օրը երեք առանձին ավտովթարների հետեւանքով, որոնք առաջացել են վատ տեսանելիության, ուժեղ քամիների եւ ցեխի հետեւանքով: Գերատեսչության տվյալներով՝ ուրբաթ օրը մոտ 24 վթար է տեղի ունեցել։

Միսուրիի կենտրոնական մասում Ֆելփս օկրուգի շերիֆի վարչությունը CBS News-ին ասել է, որ արձագանքում է «էլեկտրահաղորդման գծերի, վնասված տների մասին բազմաթիվ զեկույցներին» այն բանից հետո, երբ պտտահողմը մտել է Ռոլա քաղաք:

Ուրբաթ ուշ երեկոյան ԱՄՆ Ազգային օդերեւութաբանական ծառայությունը հաստատել է, որ երկու պտտահողմեր Սենթ Լուիսից անցել են արեւմուտք եւ շարժվել դեպի քաղաք: Սենթ Չարլզ օկրուգում պտտահողմի ազդանշան է տրվել։

Օքլահոմայում գրանցվել է մոտ 150 հրդեհ, KOCO-TV-ին ասել է Օքլահոմայի անտառային հրշեջ ծառայության ղեկավար Էնդի Ջեյմսը: Օքլահոմայի մայրուղու պարեկությունը սոցցանցերում հայտնել է, որ մի քանի տրակտորային կցորդիչներ շրջվել են ուժեղ քամու պատճառով։