Անցած գիշերվա ընթացքում հերթապահ ՀՕՊ համակարգերը ոչնչացրել են ուկրաինական 126 անօդաչու թռչող սարք, հայտնել է ՌԴ ՊՆ-ն։
Գերատեսչության տվյալներով՝ 64 անօդաչու թռչող սարք խոցել է Վոլգոգրադի մարզի, 38-ը՝ Վորոնեժի, 14-ը՝ Բելգորոդի, երկուսը՝ Ռոստովի եւ մեկը՝ Կուրսկի մարզերում։
Բրյանսկի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է, որ անօդաչու թռչող սարքի գրոհի հետեւանքով մի քանի առանձնատներ վնասվել են մարզի տարբեր շրջաններում։ Վորոնեժի մարզում, ըստ նախնական տվյալների, զոհեր եւ ավերածություններ չկան։
Մարտի 15-ի գիշերը Հյուսիսային Օսիայում, Ղրիմում, Ռոստովում եւ Սամարայի մարզերում հայտարարվել է անօդաչու թռչող սարքի հարձակման վտանգի մասին։ Սարատովի եւ Վոլգոգրադի օդանավակայանների աշխատանքը դադարեցվել է, հայտնել է «Коммерсантъ»-ը։




























