«Արմավիր» ՔԿՀ-ում 5 դատապարտյալները, որոնք  մարտի 13-ից հացադուլ էին սկսել, դադարեցրել են հացադուլը: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ՔԿԾ լրատվության և հասարակայնության բաժնի պետ Նոնա Նավիկյանը:

Նա նշեց, որ բացատրական աշխատանքների շնորհիվ հաջողվել է հասնել նրան, որ կալանավորները դադարեցնենն հացադուլը:

Նավիկյանը հայտնեց, որ  իրենց դիմումում դատապարտյալներից 4-ը նշել են, որ այս կերպ իրենց աջակցությունն են հայտնում հացադուլ հայտարարած 5-րդ կալանավորի՝ Հարություն Մուրադյանին, որպեսզի իրականացվի վերջինիս դատավճիռը: