Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչը ուրբաթ երեկոյան հոսպիտալացվել է Զագրեբի կլինիկական հիվանդանոց՝ բարորակ առիթմիայով։ Միջամտությունը նախապես ծրագրված էր եւ անցել է հարթ, հայտնել է Jutarnji List-ը։
«Ցանկանում ենք տեղեկացնել, որ վարչապետը երեկ երեկոյան բուժում է ստացել Զագրեբի համալսարանական հիվանդանոցի սրտաբանական կենտրոնի սիրտ-անոթային հիվանդությունների կլինիկայում՝ բարորակ առիթմիայի դեմ։ Միջամտությունը նախապես ծրագրված էր եւ անցել է հարթ»,- ասել է կառավարության մամուլի քարտուղար Մարկո Միլիչը:
Խորվաթիայի կառավարության հայտարարության համաձայն՝ ակնհայտ է, որ վարչապետ Պլենկովիչն արդեն որոշ ժամանակ տառապում է սրտի ռիթմի խանգարմամբ կամ, ինչպես բժիշկներն են ասում, շողացող առիթմիայով։





























