Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում բողոքի ակցիայի ժամանակ տեղի է ունեցել միջադեպ. մեքենայի վարորդը մտել է ամբոխի մեջ եւ մեքենայի առջեւի ծածկի վրա քշել-տարել մի կնոջ, տեղեկացրել է Blic-ը։
Ինչպես երեւում է միջադեպի տեսանյութից, որը հրապարակել է Moj_Beograd ռեսուրսը, կինն ընկել է մեքենայի վրայից գետնին, իսկ վարորդը փախուստի է դիմել դեպքի վայրից։
Վերջին տվյալներով՝ տուժել է երեք մարդ՝ երկու կին եւ մեկ տղամարդ։ Նրանց ընդհանուր վիճակը բավարար է։
Զանգվածային բողոքներն սկսվել են Սերբիայի ողջ տարածքում 2024թ. նոյեմբերին, Նովի Սադի կայարանում բետոնե ծածկի փլուզման պատճառով 15 մարդու մահվանից հետո։





























