«Մայր Հայաստան» դաշինքը Գյումրու ավագանու ընտրությունների պաշտոնական քարոզարշավի մեկնարկը տվեց Գյումրիում ապաստան գտած արցախցիների հետ հանդիպումով։ Հայտնում են դաշինքի ֆեյսբուքյան էջում:

«Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների ցավը մենք՝ գյումրեցիներս, շատ լավ ենք հասկանում։ Գյումրեցիների մի զգալի մասը Կարսից ու Արևմտյան Հայաստանից 20-րդ դարասկզբին Ալեքսանդրապոլում ապաստան գտած բռնագաղթվածների սերունդներ են։ Այսօր ՔՊ-ական իշխանությունը երես է թեքել հայրենազրկված մեր հայրենակիցներից ու նրանց հանձնել բախտի քմահաճույքին։ Մայր Հայաստանը միշտ եղել է ու կա Արցախի ու արցախցիների կողքին։ Արցախցիները Գյումրիում բազմաթիվ խնդիրների ունեն, մենք օր առաջ պետք է ՔՊ-ին հեռացնենք իշխանական լծակներից, որպեսզի կարողանանք պետական մակարդակով լուծումներ տալ առկա խնդիրներին»,- ասվում է հայտարարությունում»։

Հրապարակված լուսանկարներում երեւում է լեգենդար հրամանատար  Կարեն Ջալավյանը՝ Քյոխը: