Իրանը պատրաստ է փոխգործակցության և երկխոսության եվրոպական երկրների հետ՝ հիմնված փոխադարձ հարգանքի և ընդհանուր շահերի վրա, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին իր հոլանդացի գործընկեր Կասպար Վելդկամպի հետ հեռախոսազրույցի ժամանակ, հայտնում է Mehr-ը։
Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերություններին, տարածաշրջանային ու միջազգային իրադարձություններին վերաբերող հարցերի շուրջ։
Նիդերլանդների արտգործնախարարն, իր հերթին, նշել է հոլանդա-իրանական հարաբերությունների երկարամյա պատմությունը և տարածաշրջանային իրադարձություններում Իրանի դերի ու դիրքի կարևորությունը։
Նա ընդգծել է բոլոր դիվանագիտական հնարավորություններն օգտագործելու անհրաժեշտությունը միջկառավարական հարաբերություններում փոխըմբռնման հասնելու և տարաձայնությունները լուծելու համար։ Կասպեր Վելդքամպը նաև պարզաբանել է Պարսից ծոցում գտնվող իրանական երեք կղզիների վերաբերյալ. «Սա երկկողմանի խնդիր է Իրանի և ԱՄԷ-ի միջև, և Նիդերլանդները, ինչպես միշտ, աջակցում է Իրանի և ԱՄԷ-ի երկկողմ հարաբերություններին՝ հիմնված միջազգային իրավունքի վրա՝ լուծելու այս առնչությամբ ցանկացած վեճ»:





























