ԱՄՆ-ում առնվազն 16 մարդ է զոհվել Տեխասում և Օկլահոմայում հզոր տորնադոյի հետևանքով, հայտնում է NBC News-ը։

Հարավային հարթավայրերից մինչև Միջին Արևմուտք մոտ 138 միլիոն մարդ վտանգի տակ է ծանր եղանակային պայմաններից: Տորնադոյի նախազգուշացումներ են տրվել Իլինոյսի, Միսսուրիի, Արկանզասի, Միսիսիպիի, Ինդիանայի, Կենտուկիի, Լուիզիանայի և Թենեսիի որոշ հատվածներում:

Փոթորիկները ավերակ են թողել շենքերը, խափանվել է էլեկտրամատակարարումը և ավելի քան 100 անտառային հրդեհներ բռնկվել: Բաթլեր շրջանի արտակարգ իրավիճակների վարչությունը հայտնել է, որ զոհերի թիվը կարող է աճել, քանի որ դեպքի վայրում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները:

Միլիոնավոր մարդիկ շարունակում են մնալ վտանգի տակ, քանի որ փոթորիկը տարածվում է տարածաշրջանով:

Միջին արևմուտքում և հարավում ավելի քան 300,000 բնակիչներ հոսանքազրկվել են, ասել է PowerOutage.us ընկերությունը, կազմակերպություն, որը հավաքում է իրական ժամանակի տվյալներ էլեկտրաէներգիայի անջատումների վերաբերյալ:

Միայն Միսսուրիում գրանցվել է մոտ կես տասնյակ տորնադո: