Սիրիայի Լաթաքիա նավահանգստային քաղաքի հարավում գտնվող Ալ-Ռամլ շրջանում հրթիռ է ընկել և պայթյուն է առաջացրել, ինչի հետևանքով շենք է փլուզվել, հայտնում է Sham TV-ն՝ վկայակոչելով աղբյուրներին։ Առնվազն երեք մարդ զոհվել է, ևս 12-ը՝ վիրավորվել։

Շատ մարդիկ դեռ մնում են փլատակների տակ։ Փլատակների տակ մնացած մարդկանց ստույգ թիվը հայտնի չէ, հայտնում է Коммерсант-ը։

Դեպքի վայր են ժամանել որոնողափրկարարական խմբերը և շտապօգնության բրիգադները։ Աշխատանքներ են տարվում քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու և անհայտ կորածներին որոնելու ուղղությամբ։

Մարտի սկզբին սիրիական նոր կառավարության անվտանգության ուժերը Լաթաքիա, Տարտուս, Համա և Հոմս նահանգներում Սիրիայի տապալված նախագահ Բաշար ալ-Ասադի կողմնակիցների դեմ պայքարի քողի տակ իրականացրել են տեղի քրիստոնյաների և ալավիների հրեշավոր ցեղասպանությունը։ Հազարավոր մարդիկ զոհվեցին։