Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտքեր են փոխանակել կովկասյան տարածաշրջանի վերջին զարգացումների շուրջ, հայտնում է Mehr-ը։

Հաղորդման համաձայն, երկու երկրների ղեկավարները մտքեր են փոխանակել կովկասյան տարածաշրջանի վերջին զարգացումների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծով համաձայնագրի շուրջ։

Իրանը միշտ ողջունել է խաղաղության, մերձեցման և կայունության հաստատումը տարածաշրջանում, հատկապես իր հարևանների միջև՝ երկրների տարածքային ամբողջականությունը պահպանելով, ասել է Փեզեշկիանը։

Իրանի նախագահը խոսել է նաև Թեհրանի և Երևանի միջև բարիդրացիական և զարգացող հարաբերությունների մասին՝ ընդգծելով երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների վճռականության և հատուկ ուշադրության անհրաժեշտությունը՝ տարբեր ոլորտներում երկկողմ համաձայնագրերի իրականացումն արագացնելու համար։

Նշվում է, որ Հայաստանի վարչապետը շնորհակալություն է հայտնել Իրանի նախագահին նոր ժամանակներում երկկողմ հարաբերություններում զարգացում և դինամիկա ապահովելու համար և ընդգծել իր երկրի շահագրգռվածությունն ու վճռականությունը երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման գործում։

Ավելի վաղ ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը հայտնել էր Հայաստանի և Իրանի ղեկավարների հեռախոսազրույցի մասին։