Լեգենդար հրամանատար Կարեն Ջալավյանը՝ Քյոխը, այսօր՝ մարտի 16-ին, ներկա է գտնվել Գյումրիում «Մայր Հայաստան» դաշինքի նախընտրական ծրագրի ներկայացմանը:
«Այսօր Գյումրի քաղաքում ունենք հյուր, ում համար միակ քաղաքականությունը զինվորական լինելն է, միակ նպատակը՝ հայրենիքի սահմանների պաշտպանությունը եւ միակ երազանքը՝ ծովից ծով Հայաստան ունենալը: Խնդրեմ՝ մեր հարգված, սիրված, լեգենդար հրամանատար Կարեն Ջալավյանը»,- իր ելույթում Ջալավյանին ներկայացրեց դաշինքի քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանը:
Նա նշեց, որ հրամանատարը Գյումրիում է ոչ թե քաղաքականությամբ զբաղվելու, այլ ցույց տալու, որ ցանկացած մարզում, համայնքում աջակցում է յուրաքանչյուր արցախցու եւ փորձում է ինտեգրել արցախցիներին, ցույց տալ, որ ինքը թիկունք է կանգնելու բոլոր արցախցիներին Հայաստանում եւ Հայաստանից դուրս:











