Կիրակի օրը արևելյան Գերմանիայում տղամարդը հեղուկ է լցրել տրամվայում գտնվող կնոջ վրա և հրկիզել նրան, հայտնում է Associated Press-ը:
Կնոջը կյանքին վտանգ սպառնացող վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց, իսկ հարձակվողը դիմել է փախուստի։
Ոստիկանությունը հայտնել է, որ ուրիշ ոչ մեկը չի տուժել արևելյան Գերա քաղաքում տեղի ունեցած միջադեպի հետևանքով:
Ուղևորները կանգնեցրել են տրամվայը՝ սեղմելով վթարային կոճակը, և հարձակվողն օգտվել է առիթից ու փախել, երբ բացվել են դռները։
Տրամվայի վարորդն անմիջապես կրակմարիչով հանգցրել է կրակը, իսկ 46-ամյա կնոջը ուղղաթիռով տեղափոխել են հիվանդանոց։
Ավելի ուշ ոստիկանությունը հայտնել է, որ փնտրում է տուժածի ամուսնուն, որը նույնպես 46 տարեկան է:
Նրանք կոչ են արել բոլորին, ովքեր տեսել են նրան կամ գիտեն, թե որտեղ է նա, անհապաղ հայտնեն իրենց և ասել են, որ ներկայումս չեն կարող բացառել, որ նա վտանգ է ներկայացնում հանրության համար:
Այս պահին հայտնի չէ հարձակման դրդապատճառը կամ օգտագործված հեղուկի տեսակը:





























