Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններին ՔՊ-ի թեկնածու Սարիկ Մինասյանը այսօր նախընտրական քարոզարշավ է իրականացրել: Նա իր թիմի հետ շրջել է Գյումրիում, բաժանել բուկլետներ, խոսել իր նախընտրական ծրագրի մաիսն:

«Շարունակում ենք քարոզարշավը։ Սիրելի գյումրեցիներ, անչափ շնորհակալ եմ ձեր տված ջերմության համար»,- գրել է նա։

Նշենք, որ մարտի 14-ին, նախընտրական քարոզարշավը սկսելուց մեկ օր առաջ Սարիկ Մինասյանը նորակառույց մանկապարտեզ էր բացել Գյումրիում:

Գյումրիում նախընտրական քարոզարշավը մեկնարկել է մարտի 15-ին, իսկ ավագանու արտահերթ ընտրությունները տեղի կունենան մարտի 30-ին։ Ավագանու արտահերթ ընտրություններին միմյանց հետ մրցում են 9 թեկնածուներ: