Նյու Յորքի ոստիկանությունը որոնում է մի մարդու, որը կիրակի առավոտյան ժամը 4-ի սահմաններում տղամարդու է հրկիզել է Թայմս Սքվերի մոտ՝ Մանհեթեն կղզու կենտրոնական հրապարակում, որը քաղաքի բիզնես կենտրոնն է, հաղորդում է Associated Press-ը:
Ոստիկանները նկատել են 45-ամյա տուժածին և մարել կրակը։ Ոստիկանությունից հայտնել են, որ նա կայուն վիճակում տեղափոխվել է մոտակա հիվանդանոց:
Իրավապահները կարծում են, որ տուժողը, որի անունը չեն հայտնում, ճանաչում է իրեն հրկիզողին։ Նրանք հրաժարվել են այլ մեկնաբանություններից՝ ասելով, որ հարցը գտնվում է հետաքննության փուլում:
Դեպքի վայրից տեսանյութում և կադրերում երևում է, թե ինչպես է տուժողը առանց վերնաշապիկի քայլում մայթով՝ կրակը մարելուց հետո հրշեջների ուղեկցությամբ։ Շտապօգնության մեքենայում արված կադրերում երևում են տղամարդու դեմքի, պարանոցի, կրծքավանդակի և ձեռքերի այրվածքները:





























