Մարտի 16-ին, ժամը 16։46-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաշիր քաղաքի Պուշկինի փողոցում այրվում է տան տանիք։ Հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։05-ին, մարվել՝ 17։49-ին։ Այրվել են Պուշկինի փողոցի տներից մեկի տանիքի փայտե կառուցատարրերը՝ մոտ 80 քմ։





























