Ապարան-Սպիտակ ավտոճանապարհի 1-ին կմ-ում դեկտեմբերի 24-ին ժամը 09.44-ին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մենել մեկ մարտական հաշվարկ: Դեռեւս չպարզված հանգամանքներում բախվել են «Ֆորդ» մակնիշի LXL 97 պետհամարանիշի եւ «Գազ-66» մակնիշի 389 ՍՏ 15 համարանիշի բեռնատար ավտոմեքենաները:
Տեղադրություն




























