Հայտնի է դարձել այսօր` դեկտեմբերի 24-ին ժամը 09.44-ին, Ապարան-Սպիտակ ավտոճանապարհի 1-ին կմ-ում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով տուժածների ինքնությունը: Արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր Վրաստանի քաղաքացի 35-ամյա Կախա Կոցելավան տեղի ուժերով հոսպիտալացվել է Ապարան քաղաքի հիվանդանոց: Հրշեջ-փրկարարները «Ֆորդ» մակնիշի մեքենայից դուրս են բերել վարորդ, Վրաստանի քաղաքացի 41-ամյա Շալվա Գուռալիի դին եւ հանձնել շտապօգնության բրիգադին: Հիվանդանոց տեղափոխվածի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրություն: Ի դեպ, «Գազ-66» մակնիշի 389 ՍՏ 15 համարանիշի բեռնատար ավտոմեքենան պատկանում է «Ապարանի պանրի գործարան» ՓԲԸ-ին, վարորդը Ա. Ավագյանն է:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դեկտեմբերի 24-ին ժամը 09.44-ին Ապարան-Սպիտակ ավտոճանապարհի 1-ին կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: NEWS.am-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնել էին, որ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մենել մեկ մարտական հաշվարկ: Դեռեւս չպազրված հանգամանքներում բախվել են «Ֆորդ» մակնիշի LXL 97 պետհամարանիշի եւ «Գազ-66» մակնիշի 389 ՍՏ 15 համարանիշի բեռնատար ավտոմեքենաները:




























