Սաուդյան Արաբիայում ավելի քան 50 մարդ բերման է ենթարկվել «անբարո արարքներ» կատարելու համար։ Այս մասին հայտնել է բրիտանական Financial Times (FT) թերթը։
Իշխանությունները բերման ենթարկվածներին կասկածում են մարմնավաճառության եւ մուրացկանության մեջ։ Մերսման սրահներում «անբարո արարքների» եւ կանանց ու երեխաներին փողոցային մուրացկանության ստիպելու համար բերման ենթարկվածների թվում կան տասնյակ օտարերկրյա քաղաքացիներ։
Փետրվարի 12-ին Մեծ Բրիտանիայում Սաուդյան Արաբիայի դեսպան Հալիդ իբն Բանդար ալ Սաուդը հայտնել է, որ երկրում չեն նախատեսում փոխել օրենքները հանուն ալկոհոլի վաճառքի աշխարհի առաջնություն-2034-ում։





























