Կազմակերպել ենք թվով 52 ոչ պիտանի տրանսպորտային միջոցների, հենակմախքների և այլ ջարդոնների հատուկ տարածք տեղափոխելու միջոցառումներ. սուբյեկտներին իրազեկման գործընթացը կրում է շարունակական բնույթ։ Այս մասին, այսօր՝ մարտի 17-ին, Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց Երեւանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանը:

Քաղաքապետ Տիրգան Ավինյանն արձագանքեց. «Մենք մի դեպք էլ ունեինք, այսպես ասած, գողեգող հարակից տարածքներում տոմետապատման: Խնդրեմ ներկայացնեք»:

Ի պատասխան զեկուցեցին. «Երեկ մենք երեկոյան ունեցանք մի դեպք, երբ տնտեսվարողը որոշել էր իր դիմացի մայթի տարածքը բարեկարգել, չնայած ոչ սահմանված կարգով և առանց թույլտվության: Այդ պատճառով այն կասեցվել է, նա տուգանվել է: Եվս մեկ անգամ ուզում եմ հորդորել մեր տնտեսվարողներին և քաղաքացիներին շինարարական  ցանկացած աշխատանք կատարելիս դիմել թույլտվության, ստանալ և նոր իրականացնել նման գործողություններ»:

Ավինյանն իր հերթին նշեց. «Տնտեսվարողները որոշ դեպքերում մտածում են, որ մենք շաբաթ-կիրակի չենք աշխատում, բայց դա այդպես չէ: Նման բարեկարգման աշխատանքները, այո, պահանջում են համապատասխան թույլտվություններ, որոնք արդեն իսկ իրականացվում են էլեկտրոնային, բավականին պարզեցված տրամաբանությամբ: Այստեղ ինչի՞ է տրամաբանությունը եղել արագ և առանց թույլտվության անելու, որովհետև ենթադրվում է, որ նմանատիպ ձևով մենք թույլ չէինք տալու և Երևան քաղաքի կենտրոնում մենք արդեն բետոնի սալիկների փոխարեն ենթադրվում է, որ պետք է քարի սալիկներ տեղադրվեն՝ ամեն փողոցում որոշված տրամաբանությամբ: Հետևապես բոլոր տնտեսվարողներին խնդրում ենք հետևել այս կարգին և բոլոր նմանատիպ դիմումների դեպքում մենք շատ արագ կարձագանքենք: Կարծում եմ այդ պրոցեսը այլևս այդքան բարդ չի, բավականին պարզ է»: