ՊԵԿ-ը ներկայացրել է մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. շաբաթվա պատկերը.

▪Բոտոքս ներարկումների համար նախատեսված չհայտարարագրված դեղամիջոցների ներկրման փորձը կանխվել է

▪Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման

բրենդային ժամացույցներ

▪Բացահայտվել է չհայտարարագրված 143 կգ ընդհանուր քաշով տարբեր տեսակի տնտեսական ապրանքների տեղափոխման դեպք

▪Բեռնատարներից մաքսային ծառայողները հայտնաբերել են չհայտարարագրված 1250 կգ ընդհանուր քաշով լոլիկ

▪Հայտնաբերել է 9,840 տուփ մաքսային հսկողությունից թաքցված ծխախոտ: