Ադրբեջանն այսօր համաձայնագրեր կստորագրի Իսրայելի ջրերում բնական գազի հետախուզման համար։ Ինչպես հաղորդում է APA գործակալությունը, այս տեղեկությունը տարածել է Bloomberg գործակալությունը։
SOCAR-ի, BP Plc-ի և NewMed Energy LP-ի կոնսորցիումն օֆշորային բլոկի հետախուզման իրավունք կստանա: SOCAR-ը վերջերս ձեռք է բերել Իսրայելի Թամար գազի հանքավայրի 10%-ը։





























