Երկկողմանի փաստաթուղթը ո՞նց կարող է կապիտուլյացիա լինի: Այս մասին, այսօր՝ մարտի 17-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Եթե երկուսիս համար հավասար բան ենք պայմանավորվում, պայմանական, ես էլ ձեռք չեմ տալիս այս միկրոֆոնին, դու էլ, հիմա դրա կապիտուլյացիան ո՞րն է։ Հիմա պայմանական գրված է, որ այս գծից այս կողմ Հայաստանն է, գծից այն կողմ՝ Ադրբեջանը»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթով էլ կողմերը պարտավորվում էին գերիներին վերադարձնել, Ալեն Սիմոնյանն ասաց. «Ադրբեջանական կողմը ամբողջությամբ չի կատարել նոյեմբերի 9-ի փաստաթղթով իր պարտավորությունները: Բայց ի՞նչ կապ ունի, մենք մեր պարտավորությունները ոնց կատարել ենք, հիմա էլ կատարելու ենք:
Որ ընդդիմության կարկառուն դեմքերը, պայծառ ուղեղները գնային ինչ-որ բան պայմանավորվեին, իրենք ուրիշ ձև՞ էին պայմանավորվելու, նույն ձև էին պայմանավորվելու:Նույն ձև էլի Ադրբեջանը կարող էր չկատարել»,-ասաց նա:











