«Փաշինյանը պիտի րոպե առաջ հեռանա, ավելին ասեմ՝ վաղուց պիտի հեռացրած լինեինք։ Արցախը վաճառեց, հայկական հողերը կտոր–կտոր վաճառում ա, Եռաբլուրը մեծացրեց»։ Այս մասին այսօր՝ մարտի 17-ին, «Չենք վստահում այս իշխանություններին» խորագրով բողոքի ակցիայի ժամանակ ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

«Անգրագետին բերում նստեցնում են վարչապետի աթոռին, ինչ ա թե ուսապարկն ուսին քայլել ա, տենց ո՞նց կլինի»,–ասաց ակցիայի մասնակիցը։

Նախաձեռնությանը միացած մեկ այլ քաղաքացի էլ նշեց. «Իմ հայրենիքն այսօր չկա, այդ պատճառով էլ չեմ վստահում այս իշխանությանը։ Վստահ եմ, որ Փաշինյանի հեռացումով Արցախի պատմության էջը կվերաբացվի»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Սրբազան պայքար» շարժման երիտասարդները «Չենք վստահում այս իշխանություններին» խորագրով բողոքի ակցիա են իրականացնում Թումանյան-Հյուսիսային պողոտա խաչմերուկում: Նրանք սիմվոլիկ հանրաքվե են կազմակերպել՝ ցույց տալու, որ դեմ են ներկայիս իշխանությունների վարած քաղաքականությանը։