Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության փոխնախագահ եւ մամուլի խոսնակ Օմեր Չելիքը խոսել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման թեմայից։
Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ Օմեր Չելիքը նշել է, թե միայն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորումից հետո կարագանա Թուրքիա–Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացը։
Նա հիշեցրել է Ադրբեջանի պահանջները՝ փոխել Հայաստանի Սահմանադրությունը եւ լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը։





























