ԱՄՆ-ում Վարդան Ղուկասյանի (Դոգ) արտահանձնման դատից  ԴՕԿ կուսակցությունը հայտարարություն է տարածել։

Կուսակցության հայտարարությունում գրվել է, որ իրենք հաղթել են եւ շնորհակալություն հայտնել իրենց աջակիցներին։

«Շնորհավորում ենք բոլորին, հատկապես նրանց, ովքեր եղել են մեր կողքին։ Վարդան Ղուկասյանի անվտանգության նկատառումներից ելնելով չենք հրապարակելու մանրամասները, բայց կարճ ասենք՝ մենք բոլորս հաղթեցինք»,- գրված է հայտարարությունում։

Փաստաբան Լեւոն Բաղդասարյանն էլ հայտնել է, որ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ: