Հայաստանի ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովն այսօր՝ մարտի 18-ին նիստ է գումարել: Օրակարգում ընդգրկված է ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2024 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը:

Այսօր զեկույցներով հանդես կգան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը եւ ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը: