Հայաստանում գործող Baghramyan & Co ֆերման հայտարարել է իր վերաբրենդավորման մասին։ Վերաբրենդավորումը կատարվել է՝ պահպանելով հայտնի «Բաղրամյան» թռչնաֆաբրիկայի երկարամյա ավանդույթներն ու նվիրվածությունը որակյալ արտադրանքին։ Նոր բրենդային ինքնությունն արտացոլում է ընկերության առաջնահերթությունը՝ ապահովել մարդկանց առողջ, սննդարար և բնական ձվով՝ տեղական շուկայի պահանջներին համապատասխան։

photo_2025-03-18_11-24-53 (3).jpg (38 KB)

Baghramyan & Co-ն սպառողներին առաջարկում է բարձրակարգ ձու, որը ստացվում է լավագույն սնուցմամբ և խնամքով աճեցված թռչուններից։ Baghramyan & Co-ի հավերը սնվում են էկոլոգիապես մաքուր հացահատիկներով, որոնք աճեցվում են սեփական արտերում։ 

Վերաբրենդավորման գործընթացը ներառում է նոր լոգոտիպի ստեղծում, փաթեթավորման թարմացում և ժամանակակից դիրքավորում, որը նպատակ ունի ընդգծել ընկերության կարևորագույն արժեքները՝ թարմություն, բնականություն և առողջ ապրելակերպի խթանում։

photo_2025-03-18_11-24-53 (2).jpg (44 KB)

«Մեր նպատակը ոչ միայն որակյալ արտադրանք տրամադրելն է, այլև սպառողների վստահությունը շահելը՝ ի ցույց դնելով մեր նվիրվածությունը բնության նկատմամբ պատասխանատվությանը և սննդի անվտանգության ամենաբարձր չափանիշներին»,- նշում են Baghramyan & Co-ից։ 

Baghramyan & Co-ի նոր բրենդային ինքնությունը արդեն ներառվել է ընկերության բոլոր արտադրանքներում և վաճառքի կետերում՝ առաջարկելով սպառողներին լավագույն որակը։

photo_2025-03-18_11-24-53 (4).jpg (58 KB)