Գրող Բորիս Ակունինը (իսկական անունը՝ Գրիգորի Չխարտիշվիլի, ՌԴ-ում ճանաչված է օտարերկրյա գործակալ, ներառված է ահաբեկիչների եւ ծայրահեղականների ցուցակում) քրեական գործով կրկին հետախուզման մեջ է։ Այս մասին վկայում է ՌԴ ՆԳՆ հետախուզման տվյալների բազան։
«1956թ. ծնված Գրիգորի Շալվայի Չխարտիշվիլին հետախուզվում է ՌԴ քրեական օրենսգրքի հոդվածով»,- նշվել է տվյալների բազայում։ Չի նշվում, թե ինչ հոդվածով է կատարվում հետախուզումը։ Տվյալների բազան նշում է, որ նա կրկին հետախուզման մեջ է հայտնվել։




























