Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումից հետո Թուրքիայի խոհարարների ֆեդերացիայի նախագահ Զեքի Աչըքօզը հանդես է եկել հայտարարությամբ։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Զեքի Աչըքօզը հայտնել է, թե ի նշան Ֆրանսիայի դեմ բողոքի, իրենք որպես թուրք խոհարար եւ որպես Թուրքիայի խոհարարների ֆեդերացիա, որոշում են կայացրել ֆրանսիական արտադրության սննդամթերք չօգտագործել։




























