Դեդեկտեմբերի 23-ին ոստիկանության կազմակերպած հանցավորության դեմ պայքարի գլխավոր (6-րդ) վարչության աշխատակիցները Երեւանի Վարդանանց եւ Տպագրիչների փողոցների խաչմերուկում օպերատիվ տվյալներն իրացնելիս բերման է ենթակվել 42-ամյա Արտակ Դավթյանին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Ոստիկանության հասարակայնության հետ կապերի լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
Խուզարկության են ենթարկել ԲՄՎ X5 մակնիշի 26 ԼՏ 448 համարանիշի ավտոմեքենան, որի մեջ հայտնաբերվել է արտասահմանյան մակնիշի հրազեն, դանակներ եւ ատրճանակի փամփուշտներ: Իսկ ԲՄՎ-ն վարել է 42-ամյա Արտակ Դավթյանը: Վերջինս հանցագործ աշխարհում հայտնի է «Կտո» մականվամբ: Նրա հետ բերման են ենթարկվել նաեւ այդ պահին իր հետ գտնվող ընկերները:Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:Կատարվում է քննություն:



























