Թուրքիայի «Դեմոկրատական» կուսակցության առաջնորդ Նամըք Քեմալ Զեյբեքը Ֆրանսիայի հարցում որդեգրած քաղաքականության համար քննադատել է իշխանություններին։

Թուրքական tv8 –ի եթերում թուրք կուսակցապետը բոլորովին անիմաստ է համարել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից Ֆրանսիայի դեմ հայտարարած 8 պատժամիջոցները։

«Ո՞վ է հավատալու այդ պատժամիջոցներին։ Այդ պատժամիջոցները Ֆրանսիային ոչինչ չեն անելու։ Դրանք Թուրքիայի դեմ են ուղղված։ Օրինակ՝  Թուրքիան ե՞րբ է Ֆրանսիայի հետ զորավարժություն անցկացրել, որ հիմա էլ չեղյալ ենք հայտարարում»,-ասել է թուրք կուսակցապետը։