Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալների պահման պայմանները զգալիորեն բարելավվել են։ Այս մասին Ազգային ժողովում մարտի 18-ին հայտնել է հանրապետության արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը 2024թ. պետական բյուջեի կատարման ընթացքի եւ արդյունքների հաշվետվության քննարկման ժամանակ, մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստում։
Արմավիր քրեակատարողական հիմնարկում հնարավոր է դարձել ապահովել 24-ժամյա ջրամատակարարում, որը նախկինում պարզապես չկար։
«Վերանորոգման աշխատանքներ են իրականացվել նաեւ Արթիկ, Վարդաշեն, Նուբարաշեն, Սեւան եւ Վանաձոր քրեակատարողական հիմնարկներում»,- ասել է Գալյանը։
Միաժամանակ, ինչպես նշել է նախարարը, «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում իշխանությունները մոր եւ երեխայի համար առանձին սենյակ են կառուցել՝ բաղկացած երեք խցից։




























