«Շրջակա միջավայր» բնապահպանական շարժման ակտիվիստ Յարոսլավ Նիկիտենկոն հաղորդել է, որ մոտ մեկ տասնյակ մարդ ձերբակալվել է նախքան «Հանուն արդար ընտրությունների» հանրահավաքն սկսվելը, սակայն Ռուսաստանի ՆԳՆ-ն հերքել է տվյալ տեղեկությունը:
«Մենք պատրաստվում էինք հանրահավաքին, կանգնած էինք պաստառները ձեռքներիս: Մեզ մոտեցան քաղաքացիական հագուստով անձինք, սկսեցին հարցաքննել, թե ինչ պաստառներ են եւ խնդրեցին գնալ իրենց հետեւից», - «Ինտերֆաքս»-ին պատմել է Յա. Նիկիտենկոն:
Նրա խոսքով` շուրջ 10 մարդ տեղափոխվել են ներքին գործերի մարմիններ, որոնց հիմնական մասը «ձախ» կազմակերպությունների ներկայացուցիչներ, անարխիստներ են: «Ես հարցրի, թե ինչ հիմնավորմամբ են դա անում: Ինձ գցեցին գետնին, երկու անգամ հարվածեցին գլխիս», - ասել է նա:
Միեւնույն ժամանակ, ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, Ռուսաստանի ՆԳՆ-ն հերքել է ձերբակալվածների մասին տեղեկատվությունը: «Ներկա պահին ձերբակալվածներ չկան, այդ պատճառով տվյալ տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում», - ասել են ՆԳՆ-ում:




























