Երեւանի ավագանու այսօրվա նիստի օրակարգում էր նաեւ «Մայր Հայաստան» խմբակցության նախաձեռնած նախագիծը՝ տրանսպորտի գնի վերաբերյալ, որով սակագինը անգամ նվազում է: Սակայն երբ հերթը հասավ այդ նախագծի քննարկմանը, ՔՊ եւ «հանրապետություն» խմբակցությունները հեռացան դահլիճից:

Դահլիճում էր միայն փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը, ով լրագրողներին հայտնեց, որ եկել է նիստը վարելու:

Բացի այդ, անջատվել է նաեւ նիստի ուղիղ հեռարձակումը:

Փամբուխչյանը դիմելով իրեն նկարող լրագրողին ասաց. Դուք իրավունք չունեք դահլիճում գտնվելու, դո´ւրս եկեք»: