Երեւանի ավագանու այսօրվա նիստում ընդմիջում էր հայտարարվել, որից հետո նիստը վարող փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանն դատարկ դահլիճում ասաց. «Ընդմիջումն ավարտվեց, եւ քանի որ էլի քվորում չկա, ավագանու նիստը այս պահից համարվում է չկայացած»:

Նշենք, որ օրակարգում ընդգրկված էր «Մայր Հայաստան» խմբակցության նխագիծը, որով առաջարկվում է տրանսպորտի ուղեվարձը չբարձրացնել:

ՔՊ եւ «Հանրապետություն» խմբակցության անդամները այդ հարցը քննարկումից առաջ լքեցին դահլիճը, մնացին միայն ընդդիմադիր խմբակցությունները:

Նրանք հայտարարեցին, որ քաղաքային իշխանության ներկայացուցիչները ճողոպրեցին եւ որ Երեւանը քաղաքային իշխանություն, ըստ էության, չունի:

Նշենք նաեւ, որ ավագանու նիստի վերջում հայտարարություններ ու հարցուպատասխան էր նախատեսված, որը եւս, փաստացի, չի լինի: