Երևանի ավագանու նիստի ժամանակ իրավիճակը պարբերաբար սրվում է Զարուհի Փոստանջյանի տեղից արված բացականչությունների, դահլիճում հեռախոսով շրջելու և մեղադրանքների պատճառով:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նիստի ընթացքում մի քանի անգամ հորդորեց Փոստանջյանին չշրջել դահլիճում, այլ նստել:
«Տիկին Փոստանջյան, դեղերի կարիք չունեմ, չնայած, եթե աայսպես շարունակվի, կարող է դրա կարիքն էլ ունենամ, բայց անկեղծ ասած, միակ կարիքը, որ չունեմ, դա զառանցանքներ լսելն է:
Տիկի՛ն Փոստանջյան, սա բուլվար չի, զբաղեցրեք Ձեր տեղը, նստե՛ք: Դուք ձեր բակում չեք, ձեր հայրիկի տան կողքի շինարարությունը հասկանում եմ, որ անձնական խնդիր է: Սա բուլբր չի, մի ստիպեք ինձ ձեզ հեռացնել դահլիճից: Դուք ստանում եք նկատողություն նիստը խանգարելու համար»,- ասաց Ավինյանը՝ դիմելով դահլիճում շրջող եւ նկարահանող Փոստանջյանին:
Ամբիոնի մոտ կաննած ՔՊ խմբակցության անդամ Նուարդ Վարդանյանը եւս կոչ արեց Զարուհի Փոստանջյանին չխանգարել իրեն, թույլ տալ, որ խոսի, ինչին Փոստանջյանն արձագանքեց. «Ես չեմ խանգարում, Նվարդիկ ջան»:
«Նվարդիկ չէ, ես Ձեզ Զարուհիկ չեմ անվանում, տիկին Փոստանջյան, ես հասկանում եմ, որ դա մանկական կոմպլեքս է՝ մարդկանց իկ-երով դիմելը»,- ի պատասխան՝ ասաց Վարդանյանը:
Ավինյանը մի շարք նկատողություններից հետո հայտարարեց, որ Զարուհի Փոստանջյանն այս նիստի ընթացքում զրկվում է խոսքի իրավունքից:





























