Հայ ժողովուրդն առհասարակ, արժանի չի եղել այն իշխանություններին, որն ունեցել է: Այս մասին այսօր՝ մարտի 18-ին, Երեւանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում նշեց «Հանրապետություն«» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը

«Ես որպես գոնե տարիների, հա փորձ ունեցող ընդդիմադիր քաղաքական ուժի ներկայացուցիչ, այն ճանապարհը, ինչը անցել եմ նախկին իշխանությունների օրոք ընդդիմադիր լինելով, որ պետք է լինեիր մահապարտ, որպեսզի կարողանայիր ապրել այս երկրում, մենք այդ տարիներն անցել ենք ու ցավոք սրտի թե ԱԺ-ում, թե այսօր այս դահլիճում կան այդ իշխանությունների ներկայացուցիչներ:  Իրենք այն իշխանությունների ներկայացուցիչներն են, որոնց կառավարման ժամանակ եղել է հոկտեմբերի 27, եղել է 2004-ի ապրիլի 12-ը, եղել է մարտի 1: Իրենք ունեն աթոռի պայքար, որը ոչ մի աղերս չունի Հայաստանի հետ, Հայաստանի ինքնիշխանության, անկախության հետ: Իրենց ոչ մի քայլը չի բխում ՀՀ գեթ մեկ քաղաքացու շահից: Սա արվում է նրա համար, որպեսզի իրենք իրենց աթոռը վերականգնեն և փրկեն երևի թե իրենց ինչ-որ բաներից»,-ասաց նա:

Հարցին՝ ժողովուրդն արժանի՞ է ՔՊ-ական իշխանությանը, Անի Խաչատրյանը պատասխանեց. «Մենք իշխանություն չենք եղել, եթե լինենք իշխանություն, այն ժամանակ կորոշեք, արժանի է, թե չէ»:

Անդրադառնալով նրան, որ «Հանրապետություն« կուսակցությունը համարում են ՔՊ-ի արբանյակ, որն օգնելու է, որ Գյումրիում Սարիկ Մինասյանը հաղթի, նա ասաց. «Ով քոչարյանասերժական նախկիններին դեմ է, նշանակում է ՔՊ-ի արբանյա՞կն է: Մենք այն իշխանությունների ընդդիմությունն ենք եղել, որոնք եղել են նախկինում, այսօր էլ այս իշխանության ընդդիմությունն ենք: Ուղղակի ի տարբերություն նախորդի, այս իշխանությունը ընդդիմությանը չի ծեծում փողոցներում, չեն լինում մարտի մեկեր, չի լինում հոկտեմբերի 27: Այս իշխանության ժամանակ գոնե Այս իշխանության օրոք,. Երբ լինում են հանրահավաքներ, համենայնդեպես ոստիկանության բաժիններ չեն տարվում երիտասարդ աղջիկներ, կանայք ծեծվում»:

Դիտարկմանը, որ նախօրեին արցախցի երիտասարդի են ոստիկանության բաժնում ծեծի ենթարկել, Անի Խաչատրյանն արձագանքեց. «Այս պահին չգիտեմ դուք ինչի մասին եք խոսում, եթե կա՝ ցավոք սրտի, համենայնդեպես որպես ընդդիմություն, ես չեմ տեսել նման բաներ, այն, ինչ անցել ենք մենք:

Մենք, եթե տեսնում եք, թե՛ աշխարհաքաղաքական առումով, թե՛ շատ-շատ բարձրաձայնած խնդիրների առումով, այո, ընդդիմադիր ենք հենց այս իշխանությանը, ընդդիմադիր ենք նախկիններին և մենք տեսնում ենք Հայաստանը ապագայում քաղաքակիրթ ընտանիքում»: