Ռուսաստանի ֆինանսների նախկին նախագահ Ալեքսեյ Կուդրինը, ելույթ ունենալով  Մոսկվայում այսօր անցկացված «Հանուն արդար ընտրությունների»  հանրահավաքում,  կոչ է արել Պետդումայի վաղաժամկետ ընտրություններ անցկացնել: Նա նաեւ պահանջել է ԿԸՀ նախագահ Վլադիմիր Չուրովի հրաժարականը:

«Ես համաձայն չեմ ընտրությունների արդյունքների հետ, կարծում եմ, մեղավորները պետք է պատասխանատվություն կրեն` ընդուպ մինչեւ քրեական, իսկ Չուրովը պետք է հեռանա: Պետք է քաղաքական պայմաններ առաջ քաշել:  Մարտի 4-ի ընտրությունները պետք է անցկացվեն նոր պայմաններում, այլապես…հեղափոխություն կլինի: Մենք կկորցնենք շանսը, որը հիմա կա»,-  Կուդրինի ելույթից մեջբերում է կատարում  «Գազետա.ռու»-ն:

«Առաջարկում եմ հանրահավաքի բանաձեւին ավելացնել վաղաժամեկետ ընտրությունների անցկացման մասին պահանջ: Մեզ պետք է գործող իշխանություն: Ես պատրաստ եմ մասնակցել եւ օգնել այդ երկխոսությանը»,-հայտարարել է նա: