Telegram-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Պավել Դուրովը հայտարարել է, որ վերադարձել է Դուբայ, հայտնում է Reuters-ը։

Դուրովը հայտարարել է, որ մի քանի ամիս անցկացրել է Ֆրանսիայում՝ «Telegram-ում հանցագործների գործունեության հետաքննության առնչությամբ։ «Գործընթացը շարունակվում է, բայց ես ուրախ եմ, որ վերադարձել եմ տուն»,- ասել է նա։

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել հետաքննող դատավորներին դա թույլ տալու համար, և իմ փաստաբաններին և թիմին իրենց անխոնջ ջանքերի համար՝ ցույց տալու, որ երբ խոսքը վերաբերում է չափավորությանը, համագործակցությանը և հանցավորության դեմ պայքարին, Telegram-ը ոչ միայն կատարել է, այլև երկար տարիներ գերազանցել է իր օրինական պարտավորությունները»,- ասել է Դուրովը։

Դուրովը ձերբակալվել էր անցյալ տարվա օգոստոսին Փարիզի մերձակայքում գտնվող օդանավակայանում, որից հետո նրա նկատմամբ պաշտոնական հետաքննություն էր անցկացվել և նրան արգելվել էր լքել Ֆրանսիան։

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Դուրովը լքել է Ֆրանսիան։