Մարդը կարող է իր փաթեթով մի քանի հոգու անցկացնել, եթե հիշում եք մետրոում դեպք ունեցանք, երբ որ ավագանու նախկին անդամ իր ամսական փաթեթով բոլորին անցկացնում էր, դա նորմալ չի: Այս մասին այսօր՝ մարտի 18-ին, Երեւանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը՝ անդրադառնալով դժգոհությանը, որ եթե քաղաքացին, ասենք, իր երեխայի հետ բարձրանում է տրանսպորտ, ամեն մեկն իր քարտով պետք է վճարի ուղեվարձի համար, չի կարող մեկը վճարել երկուսի համար:
«Այդ ռիսկը հիմա էլ կա: Ձեր ասածը ճիշտ կլինի, օրինակ, բանկային քարտով վճարելու դեպքում, երբ ամեն ուղևորության համար կգանձվի, բայց փաթեթի դեպքում ձեր ասածը ճիշտ չի լինի: Դա խնդիր է, որը քննարկում ենք, արդյոք պետք է լուծել թե չէ: Միջազգային փորձն ենք ուսումնասիրում, և եթե ավելի շատ դրա կողմը լինի, կարծում եմ այդ լուծմանն էլ կգնանք»,-ասաց նա:




























