Մի շարք երկրների կողմից Դամասկոսի նկատմամբ պատժամիջոցների կիրառմամբ պայմանավորված, Սիրիան մեկ երրորդով կրճատել է նավթի արտադրությունը: Այս մասին դեկտեմբերի 24-ին լրագրողներին հայտնել է Սիրիայի նավթի նախարար Սուֆիան Ալաոն:

«Մենք արտադրությունը նվազեցրել ենք 30-35 տոկոսով, այնքան ժամանակ, քանի դեռ արտահանումը չի վերսկսվել», - ասել է նախարարը: Նա նշել է, որ Սիրիայում նավթի արտադրման ընթացիկ ծավալը կազմում է օրական 260 հազար բարել, գրում է Reuters-ը:

Հիշեցնենք, որ Եվրամիությունը ուժեղացրել է Սիրիայի նավթագազային թափոնների նկատմամբ պատժամիջոցները, ներառյալ պետական նավթային ընկերություններին պատժամիջոցների ցանկում ընդգրկելը: Մասնավորապես, «սեւ ցուցակում» է հայտնվել General Petroleum Corporation (GPC) ընկերությունը: