Հայաստանի արդարադատության նախարարությունն առաջարկում է հնարավորություն ստեղծել նույն դատարանի տարբեր դատավորների կողմից վարվող փոխկապակցված գործերը մեկ վարույթում միավորելու։ Դրա մասին Ազգային ժողովում մարտի 18-ին Քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ Ազգային ժողովում պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտնել է ՀՀ արդարադատության փոխնախարար Տիգրան Դադունցը։
Ըստ նրա՝ գործող օրենսգիրքը թույլ է տալիս համադրել նույն դատավորի կողմից քննվող փոխկապակցված գործերը։ Սակայն չկա հստակ կառուցվածք, որը թույլ կտա տարբեր դատավորների կողմից քննված գործերը միավորել մեկ վարույթում:
Այդ հարցը, ինչպես նշեց փոխնախարարը, արդիական է հատկապես ապօրինի ծագման գույքին առնչվող գործերում։
«Եթե տարբեր դատավորների վարույթում գտնվող գործերը փոպխկապակցված են, տրամաբանական կլինի, որ դրանք քննի մեկ դատավորը։ Սա հնարավոորություն կընձեռի խուսափել դատավարական գործողությունների կրկնությունից»,- ասել է Դադունցը։
Նախագծով առաջարկվում է, որ երկու կամ ավելի դատավարությունները կարող են միավորել մեկում: Սակայն պայմանով, որ բոլոր դատավորները, քննելով տվյալ հարցը, միաձայն որոշում ընդունեն։
Որոշ քննարկումներից հետո նախագիծը դրական եզրակացություն ստացավ խորհրդարանական մշտական հանձնաժողովի կողմից։





























