Տավուշի մարզպետը հանդիպել է մարզի դպրոցների տնօրենների հետ: Հայտնում են Տավուշի մարզպետի աշխատակազմից:

Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը հանդիպում է ունեցել մարզի դպրոցների տնօրենների հետ՝ քննարկելու կրթական ոլորտի ընթացիկ ծրագրերը, առկա խնդիրները և զարգացման հնարավորությունները։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին՝

-Ուսումնական գործընթացի արդյունավետության բարձրացման ուղիները:

-Դպրոցների նյութատեխնիկական ապահովվածության հարցերը:

-Կրթական բարեփոխումների ընթացքը և նոր ծրագրերի ներդրումը:

-Ուսուցիչների ու աշակերտների համար ստեղծվող նոր հնարավորությունները:

Մարզպետը կարևորել է կրթության դերը Տավուշի զարգացման գործում և շեշտել, որ համատեղ աշխատանքով հնարավոր է հասնել ավելի որակյալ ու մատչելի կրթության ապահովմանը։